HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խաչատուր Սուքիասյան. «Իհարկե ինձ մսաղացի տակ չեն վերցրել, բայց միշտ խնդիրներ են ստեղծել»

Խորհրդարան է եկել գործարար, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Մեր հարցին, թե ինչ նպատակով է եկել խորհրդարան, Սուքիասյանն այդպես էլ չհստակեցրեց` կատակելով, որ բուֆետի կարկանդակներին է կարոտել:

Անդրադառնալով հարցին, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին իր հնչեցրած քննադատություններից հետո շատերն են հիշեցնում, որ Սարգսյանին հրավիրել էր իրեն պատկանող «Ռոսիա» մոլի բացման, ասաց.

«Ես ուզում եմ հայտարարել, որ Խաչատուր Սուքիասյանը, ինչպես նաև կարծում եմ ցանկացած քաղաքացի, ոչ թե անձին է ընդունում, այլ ինստիտուտը հարգում ու ընդունում: Խոսքը գնում է նախագահական ինստիտուտի մասին, բայց պետք է նայենք նաև անձի վարքագիծը, թե որպես էդ ինստիտուտի իրավունքի ներկայացուցիչ, ինչպես է իրացրել էդ իրավունքը: Ես կարծում եմ՝ այդ անձն այլ իրավունքներ էլ է վերցրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե՝ ստացվում է որպես տանիք չի դիտարկել նախորդ իշխանություններին, Սուքիասյանն ասաց, որ եթե այդպես լիներ, նրանց հետ նորմալ հարաբերություններ կունենար, ինչը չի եղել:

«Իհարկե, ինձ մսաղացի տակ չեն վերցրել, բայց միշտ խնդիրներ են ստեղծել… Լավ ինքներս, բոլորս չե՞նք հասկացել՝ ինչով են զբաղվել»,- ասաց գործարարը:

Սուքիասյանը նաև մանրամասնեց` Սերժ Սագսյանին հրավիրել է իր մոլը գովազդելու համար:

«Ինքը պետք է գար գովազդեր «Ռոսիա» մոլը, որովհետև ես շատ տուժված էի, ինքը որ գալիս է, լուսաբանում եք, իհարկե, որ նա եկել է, ինձ համար դրական էր»,- ասաց Սուքիասյանը:

Տեղեկացնենք, որ Խաչատուր Սուքիասյանին ԱԺ-ում ուղեկցում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter