HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրիստ Մարուքյանը Վանաձորի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս է եկել ամիսներ առաջ

Խորհրդարանում այսօր «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մեղադրեց քաղաքական մեծամասնությանը դպրոցների կառավարման խորհուրդները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով համալրելու համար:

Ինչին ի պատասխան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ արեց Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդից հետ կանչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանին:

«Եթե քաղաքականացվածությունից եք խոսում, ապա Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեիք ձեր ներկայացուցչին` Քրիստ Մարուքյանին, որն իմ կողմից շատ հարգված մարդ է, ու իրեն անձամբ եմ զանգել»,-ասել էր նա:

Տեղից արձագանքում էին«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները` ասելով, որ Մարուքյանը դիմում է գրել, ինչին Հարությունյանը հակադարձում էր:

«Ես շատ ցավում եմ, որ ինքը դիմում է ուզում գրել, որովհետև շատ կարևոր դերակատարություն ունի. հանգստացեք»,-ասաց նա` դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին:

Պարզվում է, սակայն, որ Քրիստ Մարուքյանը Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու դիմում է հղել հոգաբարձուների խորհրդի նախագահին դեռ սեպտեմբերին:

Մարուքյանի դիմումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Մեզ հետ զրույցում Քրիստ Մարուքյանն ասաց, որ հոգաբարձուների անդամի դիմումն ընդունվում է խորհրդի նախագահի կողմից, և եթե նախագահի կողմից այն մերժող գրավոր պատասխան չի եղել, ուրեմն այն ընդունվել է:

Լուսանկարը` Քրիստ Մարուքյանի ֆեյսբուքյան էջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter