HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր զարգացումներ Ամուլսարի ծրագրի շուրջ

Նախորդ տարվա վերջ Լիդիանը դիմել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան (անգլերեն` Ontario Superior Court of Justice) «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքի (անգլերեն` Companies' Creditors Arrangement Act) ներքո պաշտպանություն ստանալու նպատակով: Վերջինս ստացել էր այդ պաշտպանությունը` նախնական մինչև այս տարվա հունվարի 23-ը:

2020 թվականի հունվարի 23-ին Լիդիանը հայատարարություն է տարածել, որով ասվում է, որ այս պաշտպանությունը երկարաձգվել է մինչև 2020 թվականի մարտի 2-ը:

Կանադական դատարանին ուղղված փաստաթղթերում Լիդիանի հնարավոր վաճառքի և արբիտրաժային գործընթացի վերաբերյալ, տեղ են գտել հետևյալ ուշագրավ տեղեկությունները:

BMO Nesbitt Burns Inc. (BMO) ներդրումային բանկը 2018-ի սկզբից մինչև 2019-ի սկիզբ օգնում էր Լիդիան ընկերությունների խմբին Լիդիան Արմենիայի հնարավոր վերաֆինանսավորման կամ վաճառքի հարցում: Ըստ Լիդիանի, ծրագրի նկատմամբ առաջացած մի քանի պոտենցիալ հետաքրքրություններ չեն հանգեցրել առարկայական առաջարկների` «ապօրինի» շրջափակման և ՀՀ կառավարության վարքագծի պատճառով:

2019 հոկտեմբերին Լիդիանը կրկին ներգրավում է BMO ընկերությանը վաճառքի և ներդրումների որոնման պրոցես սկսելու համար (անգլերեն` Sale and investment solicitation process - SISP)` հիմնվելով ՀՀ կառավարության այն հայտարարության վրա, որ վերջինս սատարում է ELARD-ի աուդիտի արդյունքները և կաջակցի Ամուլսար ծրագրի վերաբացմանը: Ըստ Լիդիանի, «շրջափակման և Հայաստանում տիրող վիճակի» պատճառով ծրագրի նկատմամաբ քիչ հետաքրքրություններ են առաջացել: Նաև նշվում է, որ Կանադական դատարանի պաշտպանության ներքո գտնվելու ժամանակահատվածում Լիդիանը շարունակելու է պոտենցիալ գնորդի հետ սկսված քննարկումները:

2019 հոկտեմբերից սկսած BMO-ն Լիդիանին օգնում է նաև արբիտրաժային գործընթացի ֆինանսավորում գտնելու հարցում և այս պահին որոշ ընկերությունների կողմից չպարտավորեցնող հետաքրքրություններ են ծագել:

Համաձայն այս նույն աղբյուրի, 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Լիդիանի խոշոր բաժնետերերը և պարտատերերը հետևյալ կազմակերպություններն են:

Նշենք նաև, որ կանադական դատարանի պաշտպանությունը մասնավորապես ուղղված է այս պարտատերերի կողմից Լիդիանին սնանկացման տանող գործողություններից զերծ մնալուն, ինչը սակայն շատ երկար չի կարող շարունակվել: Իսկ հնարավոր արբիտրաժի դեպքում Հայաստանի Հանրապետությունից պահանջվող վնասների հատուցումը հնարավոր է, որ ներառի նաև այս պարտավորությունները: Դրանք կարող են նաև ներառել այն վնասները, որ ըստ Լիդիանի ընկերությունը կրել է Կառավարության գործողությունների կամ անգործության պատճառով, և դա ըստ այս կազմակերպության` 2020 թվականի սկզբի դրությամբ կազմում է շուրջ 101 միլիոն ԱՄՆ դոլար:

Միաժամանակ, այս փաստաթղթերում ՀՀ կառավարությանը առնչվող տեղեկատվության ուսումնասիրությունից կարելի է նաև հետևություն անել, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության քայլերը, մասնավորապես վարչապետի հայատարարությունները ի նպաստ ծրագրի շարունականության, խոշոր հաշվով թուլացրել են Հայաստանի Հանրապետության դիրքերը Լիդիան ընկերության հետ հնարավոր իրավական վեճի բռնվելու պարագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter