HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրայր Թովմասյանը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնեք՝ նախօրեին Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նրան։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր խոսքերը հիմնավորող արժանահավատ փաստեր հրապարակի, այլապես հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։ Հետո վարչապետը խոստացավ Երևան հասնելուն պես հրապարակել Թովմասյանի ակնկալած փաստերը։

Նիկոլ Փաշինյանը այսօր հրապարակել է Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը, որը հանդիպումներից մեկի ժամանակ, ըստ վարչապետի, Թովմասյանն է տվել իրեն, ինչպես նաև ամբողջ հանդիպման ընթացքում փորձել է շողոքորթել։ Այդ գրառումից ժամեր անց՝ կառավարության ղեկավարը ևս մեկ գրառում արեց՝ այս անգամ անդրադառնալով գրիչի արժեքին․

«Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»,- գրել է Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter