HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրեական հետապնդումը դադարեցնելու համար 2019-ին պետական տուրք է վճարել 955 զորակոչից խուսափած անձ

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ 2019-ին քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել և սահմանված չափով գումար վճարել 955 քաղաքացի, որից 279-ը միայն դեկտեմբեր ամսին:

Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է գլխավոր դատախազությունը:

Նշված անձանց վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ են կայացվել:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքն իր ուժը կորցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նշված օրենքի շահառուներն այն անձինք են, որոնց 27 տարին (պահեստազորի դեպքում՝ 35) լրացել է մինչ 2019-ի մարտի 1-ը, և որոնք խուսափելով հերթական զորակոչերից չեն ներկայացրել զինկոմիսարիատներ, սակայն վճարել են համապատասխան տուրք:

Օրենքի գործողության ժամկետների ուժը կորցնելու մասին դեռ դեկտեմբերին գլխավոր դատախազությունը հայտարարել էր: Դատախազությունից հայտնել են նաև, որ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող այն անձինք, որոնք հայտնաբերվել կամ ներկայացել են վարույթն իրականացնող մարմին, սակայն չեն վճարել օրենքով նախատեսված համապատասխան տուրքը, և փորձաքննությունների արդյունքում ճանաչվել են զինծառայության համար պիտանի, նրանց վերաբերյա հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Այժմ չկա այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter