
Ապօրինի զենք- զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանին: Այս մասին տեղեկությունը հաստատում է ոստիկանությունը։ Նշենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ադեկվադ» միաբանության անդամ է:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը՝ կրկին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Վերջինիս փաստաբանը դեպքի մասին ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այս պահին ՄԻՊ արագ արձագանքման խումբը դեռևս ոստիկանությունում է։
Լուսանկարը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուք էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել