
Նարեկ Մալյանն ազատ արձակվեց․ նրա մոտ զենք չի հայտաբերվել
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը քիչ առաջ ազատ արձակվեց ոստիկանությունից։ Լրագրողների հետ զրույցում Մալյանն ասաց, որ իր մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել։
«Զենք չեն գտել, որովհետև չունեմ»,- ասաց Մալյանը՝ նշելով, որ օրինական կարգով որսորդական հրացան ունի, որը վրան ամրակցված չի շրջում փողոցում։
«Փարպեցի փողոցում պառկացրին գետնին, հետևից ձեռնշղթա հագցրին, որը շատ անհարմար է»,- իրեն բերման ենթարկելու վերաբերյալ մանրամասներ ասաց Մալյանը։ Նա նշեց, որ ոստիկանությունում անձնական խուզարկություն են իրականացրել, իր մոտ եղած իրերն արձանագրել, և նկատի ունենալով, որ արգելված իր չի հայտնաբերվել, չի առաջացել նաև բացատրություն տալու անհրաժեշտություն։
Հիշեցնենք, որ Մալյանը բերման էր ենթարկվել ժամեր առաջ, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
Լուսանկարը՝ Նարեկ Մալյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանել