
Ալեքսանդր Քանանյանի ինքնազգացողությունն այսօր վատթարացել է
Արդեն 8-րդ օրն է Արցախի Շահումյանի (Քարվաճառի) շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով իր տան բակում հացադուլ է հայտարարել Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: Նրա ընկերներից Թամարա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ալեքսանդրի ինքնազգացողությունն այսօր վատթարացել է։
«Ահազանգ բոլոր ոչ անտարբեր մարդկանց. առավոտյան այցելեցի Ալեքսին, ով արդեն 8-րդ օրն է` հացադուլ է անում` ընդդեմ Քարվաճառում փոքր հէկաշինության: Նախորդ օրերի ընթացքում Ալեքսին այցելել են տասնյակներով մարդիկ, ինքն այցելել է Ստեփանակերտ, Քաշաթաղի շրջան, տարբեր հանդիպումներ ունեցել մտահոգ քաղաքացիների հետ, նրանց մանրամասնորեն բացատրել խնդրի էությունն ու շրջանում փոքր հէկաշինության վտանգները: Հանդիպել է նաև Արցախի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների:
Ութնօրյա հացադուլն ու երկար զրույցներն ակնհայտ ազդել են Ալեքսի առողջական վիճակի վրա. չեմ ուզում խուճապ տարածել, բայց Ալեքսի ինքնազգացողությունն այսօր նկատելի վատթարացել է»,– գրել է Թամարա Գրիգորյանը:
Մեկնաբանել