HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Դանիելյանը բերման էր ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով

Քիչ առաջ ոստիկանությունից ազատ արձակվեց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել Նալբանդյան փողոցից՝ ԱԱԾ շենքի գլխավոր մուտքի մոտից՝ թմրամիջոց պահելու կասկածանքով։ Դանիելյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ գնալիս է եղել ոստիկանության 6-րդ վարչության շենք` պարզելու համար, թե ինչո՞ւ է բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Այսինքն՝ ոստիկանները կարծել են, որ ես, թմրամիջոց գնելով կամ պահելով, գալիս եմ ոստիկանության 6-րդ վարչության շենքի դիմաց»,- ասաց Արթուր Դանիելյանը։

Նշենք, որ Դանիելյանը բերման ենթարկվելիս վնասվածքներ է ստացել, երբ նա դեռևս շենքի ներսում էր, շտապօգնության մեքենա էր մոտեցել շենքին։ Դանիելյանը նշեց, որ այցելելու է բժշկական կենտրոն՝ հետազոտության, նշեց նաև, որ ինքը թմրամիջոց չի օգտագործել և չի օգտագործում։

Նշենք, որ այս պահին ազատ է նաև «Ադեկվադ»-ի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, իսկ միաբանության մյուս անդամները՝ Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը, դեռևս գտնվում են ոստիկանությունում։

Լրացված․ 20:00. «Ադեկվադ» միաբանության անդամներ Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը նույնպես ազատ են արձակվել։

Լուսանկարը՝ Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter