HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Թեյի արտահանումը վերջին տարիներին 80%-ով նվազել է

2015-2019թթ․ ընկած ժամանակահատվածում թեյի արտահանման ծավալները Հայաստանում ավելի քան 80 %-ով (5 անգամ) նվազել են։ Միևնույն ժամանակահատվածում 20 %-ով նվազել է նաև ներկրումը։

Ի տարբերություն սուրճի, թեյի ապրանքաշրջանառությունը Հայաստանում զգալիորեն քիչ է․ այն ներկրվում է 3 անգամ և արտահանվում 42 անգամ ավելի քիչ, քան սուրճը։ Սակայն թեյի մեկ կիլոգրամի միջին արժեքը թե՛ ներկրման, թե՛ արտահանման դեպքում սուրճից ավելի բարձր է։

Մենք ուսումնասիրել ենք թեյի ներկրման և արտահանման վերջին 5 տարվա ծավալներն ու հիմնական ուղղությունները։

DSC_6134.jpg (2.40 MB)

Վերջին 5 տարիներին Հայաստան է ներկվել է 1668 տոննա թեյ, ընդհանուր՝ ավելի քան 12 մլն դոլար արժողությամբ։ Տարեկան միջինը ներկրվել է 333 տոննա թեյ, որի մեկ կգ-ի միջին արժեքը կազմել է 7 ԱՄՆ դոլար։ Համեմատության համար, մեկ կգ սուրճի ներկրման միջին արժեքը  3,5 անգամ ավելի էժան է՝ 2 ԱՄՆ դոլար։

Թեյը Հայաստան է ներմուծվում 25-ից ավելի երկրներից, սակայն ծավալային առումով 3 խոշոր երկրներից են Շրի Լանկան, Ռուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այդ երեք երկներից ամենաթանկ թեյը ներուծվում է Ռուսաստանից, մեկ կգ՝ 8,85 ԱՄՆ դոլարով ( ~ 4300 դրամ):

2015-2019թթ առաջին կիսամյակում Շրի Լանկայից Հաաստան է ներմուծվել 628 տոննա թեյ՝ ընդհանուր 3,38 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, ինչը կազմում է թեյի ընդհանուր ներկրումների 38 %-ը։

Հաջորդ երկիրը, որից մեծ ծավաներով թեյ է ներկրվում Հայաստան, Ռուսաստանն է։ 5 տարում Ռուսաստաից ներկրվել է 595 տոննա թեյ՝ ընդհանուր 5,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։  ՌԴ-ից ներկված թեյի ծավալները կազմում են ընդհանուր ներկրումների 35 %-ը։

Արաբական Միացյալ Էմիություններից նշված ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել է 238 տոննա թեյ՝  2 մլն ԱՄՆ դոլարի։ Սա կազմում է թեյի ընդհանուր ներկրումների 14%-ը։

Համեմատաբար մեծ ծավալների թեյ է ներկրվում նաև Վրաստանից (71, 5 տոննա), Չինաստանից ( 28 տոննա), Հնդկաստանից (11,7 տոննա) և Իրանից (7,2 տոննա)։ Մնացած երկրներից ներկրված թեյի ծավալները կազմում են մի քանի կգ-ից մինչև 1 տոննա։

Թեյի ապրանքաշրջանառությունը
Infogram

2015-2019թթ թեյի արտահանման ծավալները 5 անգամ նվազել են․ 5 տարում արտահանվել է 112 տոննա թեյ՝ ընդհանուր 583  900 ԱՄՆ դոլարի։

Հայաստանից տարեկան միջինն արտահանվում է 22,5 տոննա թեյ։ Ի տարբերություն սուրճի, թեյն ավելի էժան է արտահանվում, քան ներկրվում է․ արտահանվող թեյի մեկ կիլոգրամի միջին արժեքն է 5,2 ԱՄՆ դոլար (~ 2500 դրամ), սուրճինը՝ 4 ԱՄՆ դոլար։

Թեյի արտահանման ուղղությունները շատ չեն․ այն արտահանվում է առավելագույնը մինչև 10 երկիր։ Բայց 2015-2019թթ առաջին կիսամյակում թեյի արտահանման հիմնական երկիրը Ռուսաստանն է․  այդ ընթացքում թեյի 88%-ը (107 տոննա ) Հայաստանն արտահանել է հենց ՌԴ, ընդհանուր՝ 487 000 ԱՄՆ դոլարի։

Արտահանման մնացած ուղղություններից են Ուկրաինան, Վրաստանը, Իրանը ( համապատասխանաբար՝ 400 կգ-ից մինչև 1,4 տոննա), Իսրայելը, Լիտվան, Ֆրանսիան, ԱՄԷ-ը, Կանադան, ԱՄՆ-ը (համապատասխանաբար՝ 5-220 կգ)։

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter