HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի փոխարտգործնախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը

Հունվարի 29-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դեսպան Թիենն ընդգծեց չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

ԱԳ նախարարի տեղակալը հայտնեց, որ Չինաստանում դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: Դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում Հայաստանի քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: 

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն և Չինաստանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում Չինաստանի կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ Հայաստանի քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter