ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննված վերոնշյալ քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 44 անձի նկատմամբ, որոնցից 25-ը՝ բուժաշխատողներ:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին։
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ընկերության տնօրենին և 6 աշխատակցի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն այլևս չի համարում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Այդ մասին նա հայտարարել է մայիսի 5-ին կայացած ասուլիսին։
COVID-19-ի հայտնաբերումից ավելի քան երեք տարի անց՝ վիրուսի ծագման շուրջ դեռևս ընթանում են թեժ բանավեճեր։ Այս հարցը լուրջ հակասություններ է առաջացրել գիտական համայնքում և նույնիսկ ամերիկյան կառավարական մարմիններում։
Կորոնավիրուսի համավարակի առաջացման պատճառը, ամենայն հավանականությամբ, դարձել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքը։ Այդ մասին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։
Ընդհանուր կատարվել է 3 242 901 թեստավորում:
Նախորդ շաբաթ կատարվել է 2930 թեստավորում։ Առողջացել է 89 մարդ։