HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի Հայաստան առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշման նախագիծը։

Այսօրվա նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը որոշել է սովորական  անձնագիր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը միակողմանի վերացնել, և պահպանելով փոխադարձության սկզբունքը՝ Հայաստանը մշակել է վերը նշված որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում Սերբիայի քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:

«Հույս ունեմ, որ այս որոշումը կխթանի, որպեսզի ուղիղ չվերթներ իրականացվեն Երևանից Բելգրադ և Սերբիայի այլ քաղաքներ, Գյումրիից Բելգրադ և այլ քաղաքներ։ Եվ ընդհանրապես, այս միտումը՝ տարբեր երկրների հետ իրականացնել առանց վիզային ռեժիմի գործընթաց, կնպաստի մեր արտաքին քաղաքականությանը»,- որոշման ընդունումից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հետաքրքրվեց, թե Հայաստանը քա՞նի երկրի հետ ունի առանց վիզայի ռեժիմ, ինչին ի պատասխան Ավետ Ադոնցը նշեց, որ այդ երկրների թիվը անցնում է 60-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter