Արցախի կառավարությունը շարունակում է քննարկումներ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման վերաբերյալ
Արցախի Հանրապետության կառավարությունը, ընդառաջելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի բացասական հնարավոր ազդեցության շուրջ առկա մտահոգություններին, շարունակում է քննարկումներն ու գործնական միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ներկայումս գործունեություն է իրականացվում սեղմ ժամկետում մասնագիտական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ:
Աշխատանքներ են տարվում տարբեր փորձագետների, բնապահպանների, ջրային ռեսուրսների կառավարման, տնտեսագետների ու էներգետիկ համակարգի մասնագետների հետ՝ ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան ներուժը:
ԱՀ կառավարությունը երաշխավորում է, որ մասնագիտական, անկախ հանձնաժողովի գործունեության ընթացքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու: Կառավարությունը, կառուցողական ու հիմնավոր գնահատականների ակնկալիքով, կոչ է անում հասարակական եւ փորձագիտական շրջանակներին իրենց առաջարկները ներկայացնել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն՝ Արցախի էներգետիկ ոլորտի զարգացման և շրջակա միջավայրի պահպանության շուրջ:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Արցախի Շահումյանի (Քարվաճառի) շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով իր տան բակում հացադուլ է հայտարարել Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը, նա շարունակում է հացադուլը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել