HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀԿ-ն կորոնավիրուսը միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել․ վարակվածների թիվը հասել է 8163-ի

Հունվարի 30-ին Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Չինաստանում բռնկված կորոնավիրուսի վարակը հայտարարել է միջազգային արտակարգ իրավիճակ։ Օրեր առաջ ԱՀԿ-ն նման հայտարարություն անելը վաղ էր համարում, քանի որ Չինաստանից դուրս գրանցված դեպքերը շատ չէին։ Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն չի առաջարկում վիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնել ապրանքների և մարդկանց տեղաշարժի վրա։ Սակայն Ռուսաստանը հինգշաբթի արդեն փակել է Հեռավոր Արևելքում Չինաստանի հետ իր սահմանը։

Այսօր արդեն կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 8163-ի, Չինաստանից բացի, վիրուսի դեպքերը հաստատվել են արդեն 17 երկրում՝ Թաիլանդում, Ճապոնիայում, Սինգապուրում, Մալազիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կորեայում, Գերմանիայում, ԱՄԷ-ում, Կանադայում, Վիետնամում, Նեպալում, Կամբոջիայում, Շրի Լանկայում, Ֆինլանդիայում և Հնդկաստանում։ 

 2019-nCoV-ը կորոնավիրուսի նոր տեսակ է, որն ախտահարում է թոքերը՝ նպաստելով թոքաբորբի առաջացմանը։ Կորոնավիրուսը նախկինում հայտնի վիրուս է, բայց մինչ այժմ դրա միայն 6 տեսակն է հայտնի եղել ու վարակել մարդուն։

Նշվում է, որ վարակի առաջնային աղբյուրը հիվանդ կենդանիներն են, բայց հայտնում են նաև մարդուց մարդուն փոխանցման հնարավոր դեպքերի մասին։ Վարակման ախտանշանները նման են գրիպի ախտանշաններին՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, դժվարություններ և թուլություն։

ԱՀԿ-ն մարդկանց խորհուրդ է տալիս խուսափել կենդանիների հետ շփումից, մանրակրկտորեն եփել ծովամթերքը, միսն ու ձուն։

Ներկայումս կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 171-ի, բոլորը Չինաստանից են, իսկ 12167 հոգու մոտ դեռ կասկածվում է կորոնավիրուս։

Նշենք, որ դեռևս մեկ շաբաթ առաջ հաստատվել էին կորոնավիրուսի՝ մարդուց մարդու փոխանցման դեպքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter