Շոտլանդիան ցանկանում է վերադառնալ Եվրամիություն
Հունվարի 31-ին Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ Շոտլանդիան, անկախ պետության կարգավիճակով, կվերադառնա Եվրոպական միություն։
Շոտլանդիայի Էդինբուրգ, Գլազգո, Աբերդին, Դանդի և այլ քաղաքում տեղի են ունեցել Brexit-ի դեմ ուղղված ցույցեր և երթեր։ Դրանց մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի Շոտլանդիայի ազգային կուսակցությունից ընտրված պատգամավորները։ Այդ ընթացքում Էդինբուրգում շոտլանդական կառավարության շենքը լուսավորված է եղել ԵՄ դրոշի կապույտ և նարջնագույն գույներով։ Ցուցարարները Շոտլանդիան անվանել են եվրոպական երկիր և պահանջել շուտափույթ վերադարձ Եվրամիություն։ 2016 թվականի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 62 %-ը դեմ է քվեարկել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։
Brexit-ի կապակցությամբ հանրությանն ուղղված իր ելույթում՝ Սթերջենը կոչ է արել իր կողմնակիցներին պայքարել Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի համար և զինվել համբերությամբ։ Սթերջենն ընդգծել է, որ ինքնորոշումը պետք է լինի օրենքի շրջանակներում, այսինքն բրիտանական կառավարության հետ փոխհամաձայնեցված։
Սթերջենը գլխավորում է Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ հաղթանակել է 59 ընտրական շրջաններից 48-ում։ Նա կարծում է, որ վստահ հաղթանակի միջոցով, շոտլանդացիներն իրեն իրավունք են վերապահել կազմակերպել հանրաքվե՝ հավելելով, որ ցանկանում է հանրաքվեն կազմակերպել արդեն 2020 թվականին, սակայն և չի բացառում, որ այն կարող է տեղի ունենալ խորհրդարանական հաջորդ ընտրություններից հետո։ Ըստ Սթերջենի շոտլանդացիները խորը վշտով են ընդունում Brexit-ի փաստը։ Նա նաև հավելել է, որ Շոտլանդիայի կառավարության և խորհրդարանի շենքերի վրա շարունակվելու է ծածանվել Եվրամիության դրոշը։
Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բացառում է գործողությունների այսպիսի սցենարը։ Ըստ Ջոնսոնի՝ հարցը լուծվել է դեռ 2014 թվականին, երբ շոտլանդացիների 55%-ը հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքել է Եվրամիության կազմը։ Եվրախորհրդարանն էլ հունվարի 29-ին 621 կողմ, 49-ը դեմ և 13 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը։ Նույն օրն ավելի ուշ համաձայնագիրը վավերացրել էր Եվրոպական խորհուրդը։
Լուսանկարը՝ www.newyorker.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել