HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր կորոնավիրուսը» ավելացվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում

2019 թվականի դեկտեմբերից Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակի վարակ, որի հետևանքով աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար:

Այս համատեքստում  այսօր կառավարությունն արտահերթ որոշում է ընդունել՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացնելու «նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV)»: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարութոյւնը։

Վերջինս հնարավորություն կընձեռի վարակի կանխարգելման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու, հիվանդների հոսպիտալացման գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև անձին բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելը դյուրին դարձնելու հարցերը՝ շրջապատին զերծ պահելով վարակի տարածումից:

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Իսկ սովորական հազի դեպքում ելի կա?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter