
Արսեն Թորոսյան․ «Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուք իր էջում գրել է, որ նախարարությունը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։
«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։
Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։
Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,- գրել է նախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել