HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Քանանյան․ «Քարվաճառում ոչ մի նոր փոքր հէկ չի կառուցուելու, իսկ կառուցման փուլում գտնուողներն ապամոնտաժուելու են»

Արցախի Շահումյանի (Քարվաճառի) շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով հունվարի 21-ին հացադուլ է հայտարարել Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: Նա շարունակում է հացադուլը։ Ալեքսանդր Քանանյանը քիչ առաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ։ Կրկին ներողութիւն եմ խնդրում, որ այս աւրերին ուշ֊ուշ եմ գրում։ Բանակցութիւնները դժուար են ընթանում, բայց յոյս կայ, որ այսաւր կամ վաղն իրավիճակը վերջնականապէս կը յստականայ։ Անկախ բանակցութիւնների ելքից՝ իմ ձեւակերպած, Քարվաճառի բնակչութեան պաշտպանած եւ Հայաստանի ազգային անվտանգութեան հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մէջ են եւ չեն փոխուելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցուելու, իսկ կառուցման փուլում գտնուողներն ապամոնտաժուելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ․ դեկտեմբերի 1֊ի դրութեամբ գործող ՓՀԷԿ֊երը ենթարկուելու են խստագոյն վերահսկողութեան եւ առկայ արէնսդրական պահանջների։

Երախտագէտ եմ բոլոր հարազատ ընկերներիս, աջակիցներիս, իմ առողջութեամբ անկեղծաւրէն մտահոգ հայրենակիցներիս։ Միաժամանակ՝ տարակուսանք եւ զարմանք եմ ապրում, երբ ինձ ուղղուած հացադուլից դուրս գալու կոչերը հնչում են Արցախի Կառավարութեան, աւերիչ ՓՀԷԿ֊աշինութեան ակունքում կանգնած անձանց կամ Երեւանում համապետական նշանակութեան պաշտաւն ստացած ընկերներից։

Պաշտաւնական Երեւանը պէտք է, ի վերջոյ, լրջանայ եւ գիտակցի, որ «երկու հայկական պետութիւնների» անհեթեթ թատրոնի բեմադրումը ոչ միայն ոտնահարում է ՀՀ պետականաստեղծ ակտերի գերակայ սահմանադրականութիւնը, այլեւ անպատասխանատու եւ անբարոյ «ցինիզմ» է՝ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների նկատմամբ եւ՝ խորապէս պետականավնաս վարքագիծ։

Իսկ Արցախի կառավարութեանը յորդորում եմ ոչ թե ինձ հացադուլից դուրս գալու կոչեր ուղղել, որի բարոյական իրաւունքը նա չունի, այլ գիտակցել, որ Հայոց պետութեան կայուն զարգացման եւ անվտանգութեան հրամայականներն անսահմանաւրէն վեր են քրէական ոլիգարխիայի մասնաւոր հակապետական շահերը սպասարկելու «առաջնահերթութիւնց»»․– գրել է Ալեքսանդր Քանանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter