HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուբեն Հայրապետյան․ «Երեք օրինական զենք ունեցողն իր մոտ անօրինական զենք չի պահի»

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ազատ է արձակվել։ Վերջինս բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով, սակայն ոստիկանները նրա մոտ ապօրինի զենք-զինամթերք չեն հայտնաբերել։ Ոստիկանության շենքից դուրս գալով՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Հայրապետյանը։ Վերջինս հիշեցրեց, որ դեկտեմբեր ամսին, երբ իրենց տունը խուզարկել էին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տանից հայտնաբերել են «Սու 35», տանկ, «БТР», «БМП»:

«Մի քանի օր առաջ, երբ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում ու դանդաղ մտածում, իսկ եթե դանդաղ խոսում և դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկացել է, և, իմ կարծիքով, ինքը փնտրում է իմ գրպաններում և մեքենայում «Սու 35–ը», տանկը, «БТР»-ն ու, «БМП»-ն»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ իր համար հասկանալի է, թե այս ամենն ում հանձնարարությունն է։

«Հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել, առհասարակ մեր տեսակն է ուրիշ։ Բայց Եթե նույնիսկ պառկեցնեին ասֆլատին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է»,- ասաց Հայրապետյանը։

Հարցին, թե ով է այս ամենը հանձնարարել, Հայրապետյանը պատասխանեց՝ «Նիկոլիկը»։

Լրագրողների հարցին ի պատասխան Հայրապետյանն ասաց, որ բերման ենթարկելիս իր նկատմամբ ուժ չի կիրառվել։

«Ես երեք օրինական զենք ունեմ, վկայականները գրպանս դրած է»,- ասաց Հայրապետյանը՝ վկայականները ցույց տալով և նշելով, որ երեք օրինական զենք ունեցող անձն իր մոտ անօրինական զենք չի պահի։

Հայրապետյանը նշեց, որ երեք զենքերից երկուսը որսորդական են, իսկ մեկն իր անձնական զենքն է, որը պահում է՝ անվտանգության նկատառումից ելնելով։ Նախկին պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին իր դեմ մահափորձ է կատարվել։

Հայրապետյանը հայտնեց նաև, որ իրավապահները ցանկացել են խուզարկել իր մեքենան, ինքը թույլ չի տվել՝ պահանջելով  խուզարկության թույլտվություն, իսկ այժմ մեքենան չեն վերադարձրել։

Երեկ Ֆուտբոլի ֆեդերացիայից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայրապետյանը հարցաքննվել է։ Վերջինս նշեց, որ իրեն կարելի է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ Ֆուտբոլի ֆեդերացիայից չարաշահում կատարելու մեջ։

«Ֆուտբոլի ֆեդերացիան է ինձ պարտք, ես իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter