Տեսչական մարմինն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արձագանքել է «Հետք»-ի՝ «Նորագյուղցի Բոգոն երթուղու մրցույթը շահել, բայց չի շահագործում․ պետությունն անզոր է նրա դեմ» վերնագրով հոդվածին եւ հրապարակմամբ հանդես եկել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորեւ։
«Հոդվածում տեղ գտած որոշ մտքերին ի պատասխան՝ հայտնում ենք, որ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից միջպետական ուղևորափոխադրումների նկատմամբ իրականացվող վերահսկողական գործառույթների ընթացքում «Երկու ընկեր» ՍՊԸ-ի սպասարկմանը հանձնված Երևան-Բագրատաշեն-Թբիլիսի երթուղում հայտնաբերված խախտումների, մասնավորապես ՝ երթուղու ուղեգծից շեղումների և երթուղու սկզբնակետի խախտումների համար, վերջինս գրավոր և բանավոր իրազեկվել է և որպես կանխարգելիչ գործողություն պատասխանատուներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, այնուհետև կազմվել են վերահսկողության արդյունքների ամփոփման 4 արձանագրություններ: Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվել են վարչական վարույթներ, որոնց մի մասն այժմ ընթացի մեջ է և կիրառվել են պատասխանատվության համապատասխան միջոցներ։
Հավելենք, որ վերահսկողական գործառույթները կրում են շարունակական բնույթ»,- նշված է հրապարակման մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել