Ուհանում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած Հայաստանի քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան
«Տեղեկացնում ենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- այս մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
ԱԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող Հայաստանի մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել