
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշեց մերժել ՊեԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Խաչատրյանն, այսպիսով, կշարունակի մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Ըստ մեղադրանքի՝ հանցագործությամբ պատճառված վնասի չափը հասնում է 7 մլրդ դրամի:
Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ․ օգոստոսի 27-ին, ապա կալանավորվել: Հինգ ամսից ավելի է՝ գտնվում է կալանքի տակ: Նրա հետ միասին ձերբակալվել և կալանավորվել էր նաև եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանն, որն օրեր առաջ ազատ է արձակվել:
Մեկնաբանել