
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին մասնակցում է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը
Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով է հրավիրվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (ԶՈՒ ԳՇ պետ) Արտակ Դավթյանը: Դավթյանը ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նախորդ նիստին եկել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ավարտից հետո վերջինս վստահեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման որևէ խնդիր չեն ունեցել:
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը ձևավորվել է նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել է 6 ամսով:
Մեկնաբանել