HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ԱՆ

Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ` ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին, խուճապի չմատնվել՝ հատկապես տուրք չտալ սոցիալական ցանցերով օգտատերերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը:

Չհիվանդանալու համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,  
  • խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, 
  • օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), 
  • լվանալ ձեռքերը տուն մտնելիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափել կամ  բացառել կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործել միայն լավ եփած սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ և չմասնակցել մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter