
Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել. դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալման որոշումը
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, երեկ քննել է նրա ձերբակալման դեմ բողոքն ու բավարարել այն, որից հետո Ֆարխոյանն ազատվել է արգելանքից: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրները:
Նշենք, որ Ֆարխոյանը ձերբակալվել է փետրվարի 5-ի, լույս 6-ի գիշերը՝ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դատախազությունից և ԱԱԾ-ից այս պահին որևէ տեղեկություն չեն հայտնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել