HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանում հայկական համայնքի ուղերձը Չինաստանին՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին

Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ Չինաստանի պայքարին: Տեսանյութում իրենց խրախուսական խոսքն են փոխանցել Չինաստանի տարբեր քաղաքներում ապրող հայեր։ Նրանք իրենց խոսքերով փորձել են քաջալերել չին ժողովրդին և իշխանություններին, ովքեր ձեռնարկել են աննախադեպ քայլեր համաճարակը դադարացնելու համար: Տեսանյութը, որը պատրաստվել է Հայաստանում, նաև ներկայացնում է Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում չինարեն սովորող հայ ուսանողներին:

Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի խոսքերով՝ «այս քայլով մենք ցանկանում ենք մեր չինացի ընկերներին հիշեցնել, որ հայ ազգը մշտապես աջակցելու և լինելու է չինացիների կողքին՝ հատկապես այս դժվարին շրջանում»:

«Հայերը Չինաստանի հետ» խորագրով տեսահոլովակը արդեն հասանելի է YouTube-ում  և կցուցադրվի չինական և արևմտյան լրատվամիջոցներով՝ #ArmeniansWithChina և #WeAreChina հեշթեգերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter