HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Օնիքսում»-ի գործունեության վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր առավոտյան հայտնել էր, որ բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք, ինչի առիթվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել:

Սակայն ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ չէր նշել, թե խոսքը որ կազմակերպության մասին է: «Հետք»-ը դատախազության հանրային կապերի բաժնից ճշտեց, որ խոսքը «Օնիքսում» ընկերության մասին է, որի ծավալած գործունեությանը «Հետք»-ը նախորդ տարվա դեկտեմբերին անդրադարձել էր: «Օնիքսում»-ի սեփականատերը կանադաբնակ իրանցի Մոհամադ-Ֆարիդ Զաեմզադեհն էր (Mohamad Farid Zaem Zadeh), որի բիզնեսը մեր երկրում ընդլայնվում է հայաստանցի, այսպես կոչված, «լիդերների» միջոցով:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018 թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը:

Արդյունքում՝ հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։

Հիշեցնենք, որ «Օնիքսում»-ի վերաբերյալ սա արդեն երկրորդ քրեական գործն է: Առաջինը հարուցվել էր 2018 թվականի նոյեմբերին՝ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ Քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը): Այդ գործի նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն: Նախորդ տարի Քննչական կոմիտեից պարզել էինք, որ գործում ներգրավված մեղադրյալը «Օնիքսում»-ի լիդերներից Վահե Հովհաննիսյանն է: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Մի քանի օր առաջ էլ նախաքննական մարմնից քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ էինք փորձել ստանալ, Քննչական կոմիտեն հայտնեց, որ մոտ մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Հարկ է նշել, որ չնայած հարուցված քրեական գործերին՝ «Օնիքսում»-ը Երևանում և հատկապես մարզերում շարունակում է ընդլայնվել: Ընկերությունը գրասենյակներ է հիմնել նաև Արցախի Հանրապետությունում:

«Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը կարող եք ընթերցել՝ ստորև տեղադրված հղումով:

Մեկնաբանություններ (5)

Հարութ
ՀՀ Ոստիկանությունը ետքան թույլ կառույց չի որ արդեն 4 տարիա չի կարում կեղտ բռնի։Ուղակի կեղտ չկա,մարդիկ պարապ են մնացել անհիմն ու նվնվալով վազում են ՀՀ Ոստիկանություն և բողոք են ներկայացնեւմ։ՀՀ Ոստիկանությեւնը արդեն զզվելա ետ մարդկանց նվնվոցներից։Ժողովուրդ ջան սառը դատեք եթե կեղտ լիներ հիմա էլ Օնիքսումը չեր լինի,բայց այն գործում է համ հայաստանում համ հայաստանի սահմաններից դուրս։Լավ ենթադրենք ՀՀ Ոստիկանությունն է թույլ բա ՌԴ Ոստիկանությունը,ֆրանսիա,իսպանիա,Գերմանիա և նման այլ զարգացաց երկրներ բա ենտեղելա Օնիքսումը ծավալում գործունեություն։Ուղակի մեր ՀՀ Լրագվական ընկերություններից ոմանք բունտ են բարցրացնում նման թեմաներով որ իրենց ռետինգը բարցրացնեն։ Իսկ ինչ մնումա Ֆինանսական բուրգ հասկացուցյանը ես անձամբ ցանցային մասնագետ եմ ու 100%-ով ասում եմ, որ Օնիքսում ընկերությունը Ֆինանսական բուրգ չէ ամեն հիմնավորումներով։
Խաչիկ
Անժելա ջան ճիշտ ես ասում տեսնես խիա եսքան ձգվում նախաքնությունը,որովհետեվ մենք ու մեր ընկերությունը գործումա օրենքի սահմաններում, ու դուք և ձեր նման շատերը տենցել սպասելով կմնաք
Դավիթ
Ես եմ տեսել թե լիքը Հաշվանդամ մարդիկ ոնցեն ՕՆԻՔՍՈՒՄ Կազմակերպությունում ԳՈՒՄԱՐՆԵՐ աշխատում ու իրանց երազանքներն դարձրել նպատակ, որ տենց բացասական եք խուսում քանի անգան եք հաշվանդամ մարդկանց օգնել գումար աշխատել որ իրանց ընտանիքներն պահեն ????
Անժելա
Տեսնես ինչ է նախաքննություննը այդքան ձգձվում: Հասարակ մարդկանց աշխատած կամ վարկով վերցրաց գումարներով հարստանում է ինչ-որ իրանցի: Բայց սարսափելին այսքան լվացված ուղեղներն ու մարդկանց ցանկության բացակայությունը բացելու աչքերը:
Դավիթ
Ես անձամբ ականատես եմ եղել շատ մարդկանց հանգստի մեկնելուն և ինքս հանգստացել եմ Օնիքսում ընկերության կողմից տրամադրված փաթեթներով, ես կինս և 3 երեխաներս շատ գոհ ենք մնացել մատուցված հյուրանոցային ծառայություններից։Նաև կան բազմաթիվ տեսահոլովակներ տարբեր անձանց վկայություններ, որ շատ բարձրակարգ ծառայություն է մատուցում օնիքսում ընկերությունը, Ես չգիտեմ ինչ անհիմն և անհեթեթ բաներ եք գրում նշված կազմակերպության մասիմ բայց հստակ կարող եմ ասել որ այս նյութը ուղղակի հորինվացք է։Մի խաբեք մարդկանց և մի փնովեք նման հրաշալի կազմակերպությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter