HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են իրենց մասնակցությունը ատելության դեմ պայքարի աշխատանքային խմբում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են ԱԺ ատելության դեմ պայքարի աշխատանքային խմբում իրենց մասնակցությունը:

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորի խոսքով` սահմանադրական փոփոխոխությունների նախագծի շուրջ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց ելույթներում ցուցաբերել են անհանդուրժողականություն բազմակարծության և տարբերվող գաղափարական մոտեցումների նկատմամբ: Սամսոնյանի համոզմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն էլ միտված էր հանրությանը սևերի ու սպիտակների, յուրայինների և ոչ յուրայինների բաժանելուն, ապա վարչապետի կողմից պառլամենտական մաստեր կլասի որակումը իր թիմին դրական տրամադրվածությունն է ամրապնդել ատելության մթնոլորտի նկատմամբ:

«Իշխանությունը նպաստում է ատելության խոսքի կատարելագործմանը, չունի կամք ատելության դեմ պայքարելու, սիրո և համերաշխության օրակարգը կյանքի կոչելու համար:  Համարելով ատելության դեմ պայքարում են իրական օրակարգով` ես և Աննա Կոստանյանը դադարեցնում ենք մեր մասնակցությունը ատելության դեմ պայքարի նպատակով ԱԺ աշխատանքին խմբի աշխատանքներին: Այսպիսով, հայտնում ենք մեր անվստահությունը, քանի որ ատելության դեմ ձևական պայքարում անելիք չունենք»,- ասաց Սամսոնյանը:

Ատելության դեմ պայքարի աշխատանքային խումբը ձևավորվել է տարեվերջին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի առաջարկով: Աշխատանքային խմբում «Լուսավոր Հայաստան»-ի անդամները երկուսն էին` Սամսոնյանն ու Կոստանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter