
Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Արևիկ Անափիոսյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել