HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

ՀՀԿ-ն պատրաստ չէ

«Գործարարները մերը չեն (ՀՀԿ-ինը), ՀՀ-ինն են: Այդ գործարար ասածները մենք չպետք է համարենք չարիք, որովհետև երկրի տնտեսությունը զարգացնողները հենց գործարարներն են: Մենք ասել ենք, կարծում եմ այդպես էլ կլինի՝ մեր համամասնական ցուցակներում օլիգարխներ չեն լինի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, և մեծահարուստները ևս կարող են օգտվել իրենց այդ իրավունքից: Բացի այդ՝ նրա կարծիքով՝ օրենքի խախտում չկա. գործարարությամբ զբաղվում են ընտանիքի անդամները, իսկ հանրությանը հայտնի են նրանք՝ օլիգարխները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ինքը դեմ չէ գործարարությանը, սակայն այլ հարց է, որ գործրարությունն ու խորհրդարանական գործունեությունը չպետք է սերատճեն:

Այն որ իշխող կուսակցության գործը և խոսքը չեն համընկնում, Ա. Արզումանյանի խոսքերով, ցույց տվեց ԱԺ վերջի քվեարկությունը՝ կապված 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ: Բոլոր քաղաքական ուժերը համաձայն են դրան, բացի ՀՀԿ-ից, որը դեռ պատրաստ չէ անցնել այդ համակարգին:

Մ. Մինասյանը չհամաձայնեց այս դիտարկման հետ՝ օրինակ բելերլով այլ երկրների փորձը: Նրա կարծիքով՝ մեծամասնականի վերացման դեպքում մարզերը ներկայացված չեն լինի խորհրդարանում և հեռու կլինեն քաղաքական գործընթացներից:

Ա. Արզումանյանի կարծիքով` թե’ մեծամասնական, թե’ համամասնական համակարգերն ունեն իրենց դրական և բացասական կողմերը, և գուցե ժամանակ գա, որ Հայաստանում լինի միայն մեծամասնական ընտրակրագ: Սակայն ներկա իրավիճակում պետք է անցում կատարել համամասնական ընտրակարգի:

Անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին՝ Ա. Արզումանյանը նշեց, որ «սրբապղծության նման մի բան է», որ օրենքի նախագծի քննարկումն այսօր է՝ մարտի 1-ին: Նախագիծը հակասահմանադրական է, բացի այդ՝ այն կարելի էր քննարկել արդեն նոր խորհրդարանում:

Ա. Արզումանյանի խոսքերով՝ արտառոց է, որ օրենքն ընդունվում է ընտրություններից ամիսներ առաջ, և այն կարծես թե հաղորդագրություն է ժողովրդին, որ «մտքով էլ չանցնի» ինչ-որ բան անել, որովհետև այս անգամ նրա դեմ դուրս կգան ոչ միայն ոստիկաներն ու օլիգարխները, այլև բանակը:

Մ. Մինասյանը այս կարծիքի հետ ևս չհամաձայնեց՝ նշելով, որ օրվա համընկնումը չպետք է խնդիր դարձնել: Նա կարծում է, որ նախագծում չկա հակասահամանադրական կետ, իսկ եթե կա, թող պատգամավորները հավաքվեն և դիմեն Սահմանադրական դատարան: Եթե իր համակուսակից Ռաֆիկ Պետրոսյանը ևս «ունի մտահոգություններ այդ հարցի շուրջ», նա ևս թող միանա այդ պատգամավորներին: Մ. Մինասյնաի կարծիքով՝ օրենքի ընդունումն անհրաժեշտություն է, իսկ ժողովրդին հաղորդագրություն ուղարկելը՝ պատրանք:

Վերջում Ա. Արզումանյանը հավելեց, որ իրենց ընտրական ցուցակները դեռևս պատրաստ չեն: Վաղը տեղի կունենա «Ժառանգության» համագումարը, մարտի 11-ին՝ «Ազատ դեմոկրատների», արդյունքում կորոշվեն կուսակցությունների ցուցակները և համագործակցության ձևաչափը: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Օլիգարխները թույլ ՉԵՆ տալիս/տալու փոքր և միջին բիզնեսների զարգացում, իսկ առանց վերջինիս ՉԿԱ/ՉԻ ԼԻՆԵԼՈՒ երկրի տնտեսական զարցացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter