HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Այն ժամանակ, երբ ես խոսում էի, մի շարք ընդդիմադիր գործիչներ սփրթնում էին ԱԺ դահլիճում»

Մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ վերջինիս ելույթը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը տարբեր խոսակցությունների առիթ է դարձել: Գաբրիելյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, ըստ որի՝ այն ուժերը, որոնք կփորձեն իրավական կամ այլ ճանապարհով խոչընդոտ հանդիսանալ ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կորակվեն հակապետական ուժեր: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել Կառավարությունը, մտադի՞ր են արդյոք վառել մեքենաներ, ինչի մասին հարցադրում են անում ընդդիմադիրները:

«Եթե մեքենա վառող լինեինք, առնվազն այդպես չէին խոսի մեզ հետ: Նույն այդ մարդիկ մեքենա վառողների, պադեզդում ծեծողների հետ այդպես չէին խոսի: Ես ուրախ եմ, որ մեր կառավարության պայմաններում են այդպիսի քննարկումներ տեղի ունենում, որովհետև այն ժամանակ, երբ ես խոսում էի, մի շարք ընդդիմադիր գործիչներ սփրթնում էին ԱԺ դահլիճում: Հիմա ուրախ եմ, որ վերագտել կամ գտել են իրենց վստահությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատեց իր խոսքերը` այն ուժերը, որոնք այս կամ այն ճանապարհով կխոչընդոտեն ժողովրդի ազատ կամարտահայտմանը, հակապետական ուժեր կորակվեն: Փաշինյանի խոսքով` նույնը վերաբերում է այդ օրենքը ՍԴ-ում վիճարկելուն, քանի որ իրենք առաջարկում են այդ հարցի լուծման համար դիմել ժողովրդին, իսկ եթե ուժ կա, որը այս իրավիճակում ուզում է ՍԴ դիմել, ապա պետք է հետևություններ անել:

Հիշեցնենք, որ նման հարցադրում էր արել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ հանրաքվեի վերաբերյալ ԱԺ-ի ընդունած նախագծի սահմանադրականությունը ստուգելու համար «Լուսավոր Հայաստանը» փորձում էր դիմել ՍԴ, սակայն անհրաժեշտ ստորագրությունների թիվը չէր բավարարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter