HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Տոնոյանը վստահեցնում է` «էլիտար» զորամասի բոլոր կարգազանցները պատասխանատվության են ենթարկվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ «էլիտար» զորամասի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք այդ զորամասի հրամանատարական կազմը որոշակի պատժիչ գործողությունների ենթարկվել է, և ընդհանրապես ցրվել է այդ զորամասի զինվորների էլիտար խումբը:

Հիշեցնենք, որ ըստ Aurora.am-ի հրապարակման՝ այդ զորամասում իրենց ծառայությունն են անցկացնում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ, այդ թվում Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի որդին:

«Պաշտապանության բանակի հրամանատարությունը հայտարարել է դրա մասին, էլիտար զորամաս գոյություն չունի, լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածված անուն է: Բոլոր զինծառայողները, ովքեր պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու համար, ՊԲ-ի հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով: Այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն ըստ նախաքննության, կամ ձերբակալվում են կամ կալանավորվում»,-ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով երեք կալանավորված զինծառայող կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter