HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ֆրանսիան մեր գեղեցիկ աչքերի համար չի ընդունում օրինագիծը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրիտչ Մինասյանի խոսքերով՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ողջ հայ ժողովրդի` այդ թվում և սփյուռքի գործունեության արդյուքն է: Սակայն այն, որ Սահմանադրական խորհուրդը մերժեց ներկայացված օրինագիծը, «ողբերգություն չէ»: Ներկայացված օրինագիծը նպաստեց, որ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ խոսվի, բացի այդ՝ դա Թուրքիային կստիպի մի օր ընդունել այն:

Այս մտքի հետ համաձայնեց նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյան: Նրա կարծիքով՝ ներկայացված օրինագիծը Ֆրանսիայի ներքին գործընթացների մի մասն է: Տվայլ պարագայում պետք է կողքից հետևալ այդ գործընթացներին և աջակցել այնտեղի սփյուռքին:

Միաժամանակ, Ա. Արզումանյանը վտանգ է տեսնում այն հանգամանքի մեջ, որ օրինագիծը դեռևս չընդունված՝ սին խոստումներով ոգևորում են հայ ժողովրդին: Իրականում օրինագիծը քաղաքական խնդիր է հետապնդում, բայց ստեղծված իրավիճակը պետք է օգտագործել ի նպաստ Հայաստանի: Նրա խոսքերով՝ ի վերջո «Ֆրանսիան մեր գեղեցիկ աչքերի համար չէ ընդունում օրինագիծը»:

ՀՀԿ ներկայացուցիչը հավելեց, որ օրինագիծը չի կարող ընդունվել մեկ օրում, դա երկարատև գործընթաց է, դեռևս կներկայցվի դրա կատարելագործված տարբերակը, որը նա հույս ունի, որ արդեն կընդունվի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter