HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևան–Թբիլիսի երթուղու համար մրցույթ է հայտարարվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Երևան-Բագրատաշեն-Թբիլիսի ուղղղության համար մրցույթ է հայտարարել։ 

Սա այն ուղղությունն է, որին օրեր առաջ «Հետք»-ն  անդրադրձել էր էր։ «Հյուսիսային» ավտոկայարանից Երևան-Բագրատաշեն-Թբիլիսի ուղղության փոխադրողի իրավունքը դեռևս երեք տարի առաջ ստացել էր «Երկու ընկեր» ՍՊԸ-ն, սակայն այդպես էլ գործունեություն չէր ծավալել՝ թուլ չտալով այլ փոխադրողի ուղևորափոխադրումներ իրականացնել։

Սրանից բացի՝ նախարարությունը մրցույթ է հայտարարել նաև հետևյալ ուղղություններով՝ դեպի Արցախի Հանրապետություն՝ Երևանի «Կենտրոնական» ավտոկայարանից Երևան-Հադրութ ուղղությամբ, դեպի Վրաստանի Հանրապետություն՝ Երևանի «Հյուսիսային» ավտոկայարանից Երևան-Բագրատաշեն-Թբիլիսի ուղղությամբ և դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ Երևանի «Հյուսիսային» ավտոկայարանից Երևան-Մոսկվա, Երևան-Անապա, Երևան-Ուֆա ուղղություններով։

Նախարարությունից ճշտեցինք՝ այս պահին նշված ուղղությունների համար դեռևս դիմողներ չեն եղել։

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, «Հյուսիսային» ավտոկայարանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter