HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատեկի բնակիչները կողմ են հանքի շահագործմանը

Ազատեկ գյուղի բնակչության մեծամասնությունը, որոնք մասնակցել են այսօր կայացած հանրային լսումներին, կողմ են եղել հանքավայրի հնարավոր շահագործմանը։ Ազատեկի վարչական ղեկավար Սիրակ Հովսեփյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 42 դեմ և 44 կողմ ձայների բաշխմամբ համայնքն իր նախնական համաձայնությունն է տվել հանքի շահագործմանը։

Նշենք, որ սա հանքավայրի շահագործման առաջին լսումներն էին Ազատեկ գյուղում, որը նախաձեռնել էր նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն։  

Վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ Ազատեկ գյուղի որ տարածքներին են հավակնում հանքարդյունաբերողները, Սիրակ Հովսեփյանը պատասխանեց, որ դեռևս հստակ չեն տարածքները, սակայն ամենայն հավանականությամբ Վայքից Ազատեկ ընկած ճանապարհի ձախ կողմի սարի և հարակից ձորերում՝ նախկինում եղած հանքահորերի տարածքներն են ուզում։ Թե քանի հեկտար տարածքի մասին է խոսքը, դեռևս հստակեցված չէ։

Հիշեցնենք, որ հանրային քննարկումներն այսօր թեժ էին անցնում։ Քննարկմանը ներկա էր նաև Ազատեկի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի նախկին ձեռք բերող՝ «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ (1)

Աննա
Փորձը ցույց է տալիս, որ արձանագրությունը կազմելիս կողմ կամ դեմ են ստորագրում նաև ընկերության ներկայացուցիչները, այսինքն չի ստացվում, որ սա հանրության տված ձայներն են։ Խնդրում եմ, որ Հետքը պարզի, թե ինչպես են այդ ձայները բաշխվել։ Ի վերջո, կարելի ա փող տալ մարդկանց, որ գան ու պատվիրված դիրքորոշում արտահայտեն, դրա համար շատ կարևոր է արձանագրությունը ստորագրածների ցանկը։ Ազատեկ գյուղն էլ Վայքի հետ է խոշորացված, վարչական ղեկավարը իրավունք չունի հանրային լսումներ անել ու թույլ տալ մի բան, որը իր իրավասության ներքո չէ, այլ Վայք համայնքի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter