HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Օրենքի ընդունումը` մահակ ընդդեմ ժողովրդի

Այսօր ԱԺ-ում 67 կողմ և 1 դեմ քվեարկությամբ ընդունվել է«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը: Օրենքի քվեարկությանը չեն մասնակցել ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով՝ բնական է, որ օրենքի որոշ դրույթների հետ կապված իրենց դժգոհությունն են հայտնում ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև «սուր պիտակավորումներ» տալիս՝ կապված առաջիկա ընտրությունների հետ: Սակայն նա հավաստիացնում է, որ օրենքն ուղղված չէ ժողովրդի դեմ, և «դժվար գտնվի որևէ զինվորական, ով կհանդգնի ձեռք բարձրացնել սեփական ժողովրդի վրա»:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ այլ կարծիք է հայտնում, դա նրա իրավունքն է, բայց միշտ չէ, որ այդ կարծիքը ճիշտ է: Իսկ եթե օրենքում կգտնվեն հակասահմանդրական դրույթներ, ապա Սահմանադրական դատարանը դա կորոշի: Ժամանակային առումով այն պարզապես համընկել է:

Եթե ՀՀԿ ներկայացուցիչը գտնում է, որ օրենքի ընդունումը ժամանակային առումով պարզապես համընկել է, ապա ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ կարիք չկար այն ընդունել մարտի 1-ին և ընտրություններից 2 ամիս առաջ: Սրանով իշխանությունները ժողովրդին ասում են՝ «տեղներդ նստեք, սուս մնացեք, ինչ ուզենք, էն էլ անելու ենք»:

Բ. Ասատրյանի խոսքերով՝ եթե օրենքի ընդունման պահը կասկածի տեղիք է տալիս, պետք է հետաձգել դրա ընդունումը, եթե հասարակության մեջ կա ընդվզում օրենքի նկտամամբ, ուրեմն այն չի կարող լինել լիարժեք օրենք: Նրա խոսքերով՝ օրենքի ընդունմամբ «օրինական է լինելու պատժիչ մեխանիզմը», «մահակ է ընդդեմ ժողովրդի»:

Բ. Ասատրյանը գտնում է, որ մարտի 1-ով իշխանությունները ևս մեկ սև օր ավելացրեցին մեր օրացույցում: 4 տարի է անցել, բայց այդ ընթացքում ոչինչ չի փոխվել, իշխանություններն էլ ցույց տվեցին, որ ոչինչ չեն անելու այդ էջը փակելու համար: Այդ օրը մեկ կետից մարդիկ հրահանգ են ստացել այդ գործողություններն իրականցնելու համար:

Ա. Դավթյանը նշեց, որ գուցե այդ ժամանակ ինքն էլ է ունեցել մեղավորության իր բաժինը՝ գուցե ավելորդ խոսքի կամ որոշակի պասիվ պահվածքի համար: Միաժամանակ, իշխանությունները ունեն պատասխանատվության իրենց բաժինը, բայց որոշակի պատասխանտվություն ուներ նաև ընդդիմությունը:

Բ. Ասատրյանը հայտարարեց, որ այսօր հասարակության մեջ կա հուսահատություն, նա չի հավատում, որ սահմանադրական եղանակով կարող է հաջողության հասնել, այլ արմատացած է այն գիտկացությունը, որ պետք է խփել և ջարդել: Իսկ այս իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է: Անդունդ կա հասարակության և ժողովրդի միջև: Նա կոչ արեց ՀՀԿ-ին հայտարարել, որ այս ընտրություններին բռնության չեն գնալու և ընտրակաշառք չեն բաժանելու:

Վերջում Բ. Ասատրյանը հայտարարեց, որ պետք է վերականգնել քաղաքական մշակույթը, այնինչ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին վաճառել է կուսակցությունները՝ Ռամկավար կուսակցությունը՝ Աբրահամյանների ընտանիքին, իսկ ՀՅԴ-ն` Վարդանյաններին: Պարզապես «ՀՅԴ-ն ավելի դիմադրող դուրս եկավ, քան Ռամկավարը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter