HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում ընկերության տնօրենն իր իրավունքը չի կարողացել վերականգնել

«Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչություն» ՍՊԸ-ի արդեն նախկին տնօրեն Լյովա Կոբելյանը տևական ժամանակ է՝ դատական քաշքշուկի մեջ է Վրաստանի դատարանների հետ: Ասում է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվում ազգային պատկանելության պատճառով, ինչի հետևանքով իր գործով դատական գործընթացներն անընդհատ ձգձգվում են:

Լյովա Կոբելյանը «Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչություն» ՍՊԸ-ի 44 % բաժնեմասի սեփականատերն էր և միաժամանակ ընկերության տնօրենը: Մնացյալ 56 %-ը պետական բաժնեմաս էր: Այս ՍՊԸ-ի բալանսում Նինոծմինդայից Ախալքալաք տանող ճանապարհին եղել է քարի 2 արտադրամաս (քարի արտադրամասերից մեկն աշխատեցրել է Կոբելյանը) և մեկ վարչական շենք՝ Կենցաղի տունը: Սակայն դրանց նկատմամբ սեփականության իրավունք տևական ժամանակ չի կարողացել գրանցել։

Կոբելյանը շուտով տեղեկացել է, որ պետությունը վաճառել է պետական ՍՊԸ-ին պատկանող գույքը՝ առանց իր համաձայնության։ Ձևակերպվել է այնպես, որ 44 տոկոսի սեփականատերը գոյություն չունի, հետևաբար, գործարքն ամբողջովին իրականացվել է միանձնյա որոշմամբ։ «Ես պարզեցի, որ իմ բաժնեմասը պետականացրել են ու վաճառել»,- պատմում է Լյովա Կոբելյանը։

Դատական երկու ատյաններում բողոքարկումները դեռևս արդյունքներ չեն տվել։ Վերաքննիչի՝ գործը նորից քննելու որոշումից հետո՝ շրջանային դատարանն այն վարույթ չի ընդունել, այժմ Կոբելյանը կրկին Վերաքննիչ բողոք է ներկայացրել։

«Մեր շրջանային դատարանի դատավոր Արարատ Եսոյանի՝ հորեղբոր աղջկա ամուսինն է  գնել այդ գույքը, դրա համար վճիռն էլ իրենց օգտին է եղել»,- ասում է Լյովա Կոբելյանը։

Կոբելյանը կասկածում է, որ այս գործարքները կայացվել են կոռուպցիոն պայմանավորվածությունների հետևանքով։ «Կաշառք են վերցրել, հոմ պատահական չեն արել»,- ասում է Լ․ Կոբելյանը։

Բողոքը Թբիլիսիի քաղաքային դատարանում է արդեն 3 ամիս։ Վարույթ ընդունել կամ չընդունելու մասին դեռևս ծանուցում չի ստացել։

Լյովա Կոբելյանն իր իրավունքներն ինքնուրույն է փորձում պաշտպանել։ Դիմումներ է գրում պետական պաշտոնյաներին և գերատեսչություններին։ Իր դիմումներից մեկի հիմքով կարգապահական վարույթ է հարուցվել նաև 2015թ․-ին հայցը մերժած Լուիզա Դոտուայի նկատմամբ։

Լ․Կոբելյանի փոխանցմամբ, այդ դատավորը միջնորդությունները չի դիտարկել, գործն ըստ էության չքննարկելով՝ որոշում է կայացրել, սխալ օրենքի հիման վրա է որոշումը կայացրել և այլն։ Դատավորի վերաբերյալ վարչական վարույթը ևս քննարկման փուլում է, դեռ պատասխան չի ստացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter