
Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը
Ֆրանսիայում գրանցվել է Ասիայից դուրս կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Ըստ առողջապահության նախարար Ագնես Բուզինի (Agnès Buzyn), մահացածը ութսունամյա չինացի զբոսաշրջիկ է, ով մոտ երեք շաբաթ առաջ Փարիզ էր ժամանել Չինաստանի Հուբեյ նահանգից, որտեղից սկիզբ է առել COVID-19 վիրուսի համաճարակը։
Մինչ օրս աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսից վարակման մոտ 66000 դեպք, որից ավելի քան 1500-ը հանգեցրել են մահվան։ Երեկ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Աֆրիկայում վիրուսի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել նաև Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է արդեն համարվել համաճարակ, թեև կազմակերպությունն այս մասին հայտարարություն դեռ չի հրապարակել։
Մեկնաբանել