HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվարի 18-ին այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ եւ առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Ըստ ԱԺ հաղորդագրության՝ Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը եւ Արարատ Միրզոյանը երկուստեք կարեւորել են Հայոց ցեղասպանության օրերին դանիացի երկու միսիոներների՝ Մարիա Յակոբսենի եւ Կարեն Եպպեյի նշանակալի դերակատարությունը հայ որբերի փրկության գործում, ինչն ընդհանուր հոգեւոր կապ է ստեղծել երկու ժողովուրդների միջեւ:

Մարգրետե Երկրորդը հույս է հայտնել, որ այցը լուրջ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջեւ կապերի հետագա խորացման, մշակութային փոխանակումների եւ շփումների ակտիվացման համար: Նա հաջողություն է մաղթել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ Հայաստանի Ազգային ժողովին իրենց գործառույթների իրականացման մեջ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter