HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կաթնամթերքի արտադրությունն ավելացել է

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները 2019 թվականին ավելացել են։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներից։ Աճել են կաթի, պանրի, կաթնաշոռի, պաղպաղակի, մածունի ու թթվասերի արտադրության ծավալները։

Մասնավորապես, 2019 թվականին գործարանային վերամշակման է ենթարկվել 7.3 մլն լիտր կաթ, որը 39.1 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Պանրի արտադրության ծավալները կազմել են 22.4 հազ. տոննա, աճը՝ 5.6 %: Վիճկոմիտեից նշում են, որ այս ցուցանիշում հաշվարկել են նաև տնայնագործական պայմաններում արտադրված պանրի ծավալները, որի ցուցանիշները ստացել են տնային տնտեսություններում անցկացված հետազոտության արդյունքում։

Մածունի և թթված կաթի գործարանային արտադրությունը կազմել է 9.8 հազ. տոննա՝ ավելանալով 29.3 %-ով։

Թթվասերի արտադրության ծավալները կազմել են մոտ 6.9 հազ. տոննա, աճը՝ 34.3 %:

Կաթնաշոռի արտադրությունն ավելացել է 23.9 %-ով՝ կազմելով 1.8 հազ. տոննա։

Նույն ընթացքում արտադրվել է 13.2 մլն լիտր պաղպաղակ՝ 9.1 %-ով ավելին, քան 2018 թվականին։

Ինչ վերաբերում է յուղերին և կարագին, ապա յուղերի արտադրությունը կրճատվել է, իսկ կարագի մասով էական աճ կա։ Մասնավորապես, արտադրվել են 437 տոննա յուղեր (յուղեր զտած, առանց նստվածքի), որը նախորդ տարվա համեմատ 31.1 %-ով կրճատվել է։ Իսկ կարագի արտադրությունը կազմել է 1.3 հազ. տոննա՝ աճելով 1.7 անգամ։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter