HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մսի ու երշիկեղենի արտադրությունը կրճատվել է

2019 թվականին Հայաստանում արտադրվել է 84 հազ. տոննա միս։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, 2018 թվականի համեմատ մսի արտադրությունը կրճատվել է 3.3 %-ով։ Կոմիտեից պարզաբանում են, որ մսի արտադրության այս ցուցանիշում ներառել են նաև գյուղատնտեսությամբ զբաղվող անհատական տնտեսությունների արտադրածը։

Նույն ընթացքում արտադրվել է 12.4 հազար տոննա երշիկեղեն՝ 2.1 %-ով պակաս 2018 թվականի համեմատ։

Միևնույն ժամանակ 2.2 անգամ աճել է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)` կազմելով մոտ 2.8 հազար տոննա։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter