HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանն ամեն օր կորցնում է 1 միլիարդ ռուբլի

Յուրաքանչյուր օր Ռուսաստանը կորցնում է 1 միլիարդ ռուբլի, որը պայմանավորված է Չինաստանի հետ առևտրաշրջանառության կրճատմամբ։ Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Նա նշել է, որ Covid-19 կորոնավիրուսը ազդել է զբոսաշրջանառության վրա և հարված հասցրել ավիաընկերությունների գործունեությանը։ Սիլուանովի կարծիքով՝ Ռուսաստանը «կզգա վիրուսի ազդեցությունը», սակայն հիվանդությունը «չի ազդի կառավարության առջև դրված խնդիրների լուծման վրա»։

«Մենք տեսնում ենք, որ Չինաստանի նկատմամբ համաշխարհային պահանջարկը նվազում է, որի արդյունքում հապաղում է նաև համաշխարհային տնտեսությունը։ <...> Ներկայումս համաճարակն անկում է ապրում, սակայն, թե ինչքան կձգվի կարանտինը, դրանից կախված կլինի տնտեսական դրությունը»,- հայտնել է Սիլուանովը։ Նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է անհապաղ գտնել կորոնավիրուսի պատվաստանյութը»։

Սիլուանովը գտնում է, որ կորոնավիրուսն ազդում է նաև զբոսաշրջության հոսքերի վրա։ «Մենք արդեն իսկ զգացել ենք զբոսաշրջային հոսքերի կրճատումը․ դրանք ներառում են փողերը, հյուրանոցների, տրանսպորտի, թռիչքների զբաղվածությունը, իսկ մեր ավիափոխադրողներն արդեն իսկ ահազանգում են»,- պատմել է Սիլուանովը։  Այդուհանդերձ, նախարարը նշել է, որ կառավարությունն ունի տնտեսության, պահանջարկի, ներդրումների խթանման բազմաթիվ գործիքներ, որոնք պետք է տան հստակ արդյունքներ։ Սիլուանովի կարծիքով՝ կորոնավիրուսը կարող է ունենալ բացասական ազդեցություն, սակայն որոշիչ չի կարող լինել տնտեսության համար։

*Ինչ ազդեցություն կարող է ունենալ կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա

«Bloomberg» գործակալության տվյալներով՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 75 773-ի, իսկ  զոհերի թիվը՝ 2129-ի։ Փետրվարի սկզբին «Citi»-ի վերլուծաբանները կանխատեսել էին, որ, կորոնավիրուսի պատճառով, Ռուսաստանի տնտեսության վրա կազդի էժանացող նավթը։ Այն կարող է դանդաղեցնել Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշների աճը։

լուսանկարը՝ nypost.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter