«Մուլտի Գրուպ» կոնցեռնի պարզաբանումը տրավերտինի հանքավայրի ընդլայնման առնչությամբ
«Հետքը» երեկ տեղեկացրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ սթոուն» ՓԲԸ-ն ուզում է ընդլայնել Արարատի տրավերտինի հանքավայրի մակերեսը՝ այն 4,3 հա-ից հասցնելով 6,3 հա-ի։ Նշել էինք, որ ընդլայնման պարագայում տրավերտինի բաց հանքավայրը «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրից կգտնվի ընդամենը 885մ հեռավորության վրա: Այսօր ստացանք «Մուլտի գրուպ» կոնցեռնի պարզաբանումը մեր հրապարկման առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ի պատասխան «Հետք» կայքի հրապարակման տեղեկացնում ենք, որ Արարատի տրավերտինի և կավերի հանքավայրի «Մուլտի Գրուպ սթոուն» տեղամասը հետախուզվել է 20 հեկտար մակերեսի վրա: Ընկերությանը 2004 թվականին տրամադրվել էր բնապահպանական փորձաքննական (ԲՓ-06) եզրակացություն և ՀԱ-Լ-14/20 հանքարդյունահանման թույլտվություն և ԼՎ-296 լեռնհատկացման ակտ: Համաձայն ՀՀ «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի (ընդունվել է 28.11.11թ., ուժի մեջ է մտել 01.01.12թ.) 80 հոդվածի 6 կետի՝ այդ թույլտվությունը 2012 թվականի նոյեմբերի 22-ին վերաձևակերպվել է ՇԱԹՎ-29/296 թույլտվության: Ըստ այդ փասթաթղթերի՝ հանքային տարծքը կազմել է 8,08 հեկտար, իսկ հատկացված պաշարների տարածքը կազմել է 4,8 հեկտար: Ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով նոր նախագծով հանքարդյունահանման տարածքը կրճատվել է մոտ 1,8 հեկտարով և կազմում է 6,3 հեկտար, որից բացհանքի մակերեսը կազմելու է 5,82 հեկտար: Աշխատանքները կատարվելու են նախկին լեռհատկացման տարածքի հարավային մասում (6,3 հա) գործող բացհանքի ընդլայնմամբ: Հանքի տարածքում ավազներ, բուսահողի շերտ չկա:
«Մուլտի գրուպ Սթոուն» ՓԲԸ հետախուզական աշխատանքների ընթացքում Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ռադիացիոն հսկման լաբորատորիայում խՀԽ-1 ԾԼՂԼ կատարված են նաև տրավերտինների ճառագայթահիգիենիկ հատկությունների ուսումնասիրություններ:
Ըստ բնական ռադիօնուկլիդների պարամետրերի տեսակարար ակտիվության՝ որոշված է նրանց էֆեկտիվ տեսակարար ակտիվությունը, ստացված ցուցանիշներն են՝
Ra2265.7 + 0.5 ըՍ / Սչ
Th232 0.2+ 0.2 ըՍ / Սչ
K40 1. 8+ 0.9 ըՍ / Սչ
AնՂՂ 6.1 + 0.6 ըՍ / Սչ
Համաձայն վերը բերված արդյունքների՝ տրված է օգտակար հանածոյի ճառագայթահիգիենիկ որակի №41004-303/2003 (ստ.27.02.2003թ.) վկայականը, որում նշված է. «Տրավերտինները, ըստ տեսակարար էֆէկտիվ ակտիվության ցուցանիշի (մինչև 370բեկերել/կգ), պատկանում են շինանյութերի I դասին: Այն կարելի է օգտագործել շինարարական աշխատանքների բոլոր տեսակներում, առանց սահմանափակման: Բացհանքում տրավերտինի արդյունահանումը կատարվում է իտալական «Բենետտի» ֆիրմայի ժամանակակից ճոպանավոր և շղթայավոր քարհատ մեքենաներով 5-7 կատեգորիայի ամրությամբ ապառներում:
Այդ հաստոցներն աշխատում են ջրով և հատուկ քսայուղերով, որոնք պաշտպանում են շրջակա միջավայրը փոշուց:
Նշված պայմաններում պահանջվող սանիտարական նորմատիվային հեռավորությունը բնակավայրերից, արգելոցներից և այլ տարածքներից կազմում է 300մ (ГОСУДАРСТВЕННЫЙ КОМИТЕТ СОВЕТА МИНИСТРОВ СССР ПО ДЕЛАМ СТРОИТЕЛЬСТВА САНИТАРНЫЕ НОРМЫ ПРОЕКТИРОВАНИЯ ПРОМЫШЛЕННЫХ ПРЕДПРИЯТИЙ СН 245-71), որը գործում է նաև ՀՀ տարածքում:
Բացհանքում տրավերտինի արդյունահանումը չի կարող բացասական ազդեցություն ունենալ արգելավայրի էկոհամակարգի վրա, քանի որ արգելավայրի սահմանը հանքավայրի եզրամասից գտնվում է մոտ 885մ հեռավորության վրա: Չնայած այս ամենի մասին մանրամասն գրված է նախնական հայտում, ձեր թղթակիցը հարցազրույցում խոսում է պայթեցումների, փոշու և այլ ավերածությունների մասին: Շնորհիվ «Մուլտի գրուպ Սթոուն» ՓԲԸ -ի ճիշտ մարկետինգային քաղաքականության համաշխարհային շուկայում մեր տրավերտինը դարձել է հայկական բրենդ և կոչվում է «Արարատ կլասիկո» և շուկայում մրցունակ է իտալական տրավերտինի՝ «Ռոմանո կլասիկո» բրենդի հետ:
Հանքի շահագործման շնորհիվ Աբովյան քաղաքում աշխատում է քարի մշակման գործարանը: Ընդհանուր առմամբ, հանքը և գործարանը ապահովում են 120 աշխատատեղ, որը լուծում է կարևոր սոցիալական խնդիր: Ակնկալում ենք մեր պարզաբանման հրապարակումը hetq.am կայքում: Շնորհակալություն:
«Մուլտի Գրուպ» Կոնցեռն»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել