HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլորտը զարգացնելն է»

Tech Week ծրագրի շրջանակներում այսօր «ՋիՋի» և «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչները խոսել են մարզերում ՏՏ ոլորտը զարգացնելու մասին։

«Քանի որ ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, ծրագրի միջոցով ցանկանում ենք  ուշադրության կենտրոն հրավիրել Հայաստանի մարզերի քաղաքները։ Ծրագիրն իրենից ներկայացնում է Տեխնոլոգիական շաբաթ, մեկնարկը կլինի ապրիլի 13-ին և կշարունակվի մինչև ապրիլի 19-ը, բուն ծրագիրը կանցկացվի ապրիլի 17-ից »,-ասաց «Ինստիգեյթ» ընկերության ներկայացուցիչ Սպարտակ Կյուրեղյանը։ 

Մասնավորապես, ծրագրի ընթացքում «Ինստիգեյթ մոբայլ»-ը Կապանում կհիմնի ինժեներական թիմ, և «Ջի-Ջի» հավելվածը հասանելի կդառնա Գորիսում․ ծրագրի անցկացման գաղափարը նախձեռնեղների մոտ առաջացել է հենց Գորիսում, այդ պատճառով էլ որոշել են ծրագրի անցկացման առաջին քաղաքն ընտրել Գորիսը։

Շաբաթվա ընթացքում միջոցառումներ կանցկացնեն «ArmSec», «Tech Events Armenia», «ArmSTQB» և մի շարք այլ կազմակերպություններ։ 

«Ինստիգեյթ» ընկերության մյուս ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու։ «Այս տարի տեխնոլոգիական շաբաթը կանցկացվի Գորիսում, որը լինելու է շարունակական, ամեն տարի կընտրենք մի մարզի քաղաք և ծրագիրն կանցկացնենք այդ քաղաքում»,-ասաց Դավիթ Գրիգորյանը։

Թե որ քաղաքում են նախատեսում անցկացնել հաջորդ տարվա տեխնոլոգիական շաբաթը, կազմակերպիչները կհայտնեն միջոցառման փակման օրը։

Սպարտակ Կյուրեղյանը նշեց, որ միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող են ծանոթանալ techweek.am կայքում, որը կգործի մարտի 1-ից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter