HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ․ Հայաստանը հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին

Հայաստանը հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Այս մասին նշված է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

Տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով ԱԳՆ-ն համագործակցում է Իրանի և Վրաստանի գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ:

Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնեն հավելյալ:

«Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռ. ՝ +989121051639 Էլ. փոստ` [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter