HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Samsung ընկերությունը, կորոնավիրուսով հիվանդ աշխատակցի պատճառով, փակել է Հարավային Կորեայի իր գործարանը

«Samsung Electronics» ընկերությունը որոշել է փակել սմարթֆոնների արտադրության Հարավային Կորեայի իր գործարանն այն բանից հետո, երբ ընկերության աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19 նոր կորոնավիրուս։

«Փետրվարի 22-ին «Samsung Electronics»-ի աշխատակիցներից մեկի մոտ, որն աշխատում է Gumi Complex-ում, հայտնաբերվել է նոր կորոնավիրուս (COVID-19)»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Համաձայն այդ հաղորդագրության՝ գործարանը փակ կլինի մինչև փետրվարի 24-ի առավոտ, իսկ այն հարկը, որտեղ աշխատում է վարակակիր աշխատակիցը, փակ կլինի փետրվարի 25-ը ներառյալ։ Այդ ընթացքում ընկերությունը նախատեսում է իրականացնել տարածքի ախտահանում։ Ընկերությունը իզոլացրել է այն աշխատակիցներին, որոնք շփվել են վարակված աշխատակցի հետ։

*«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում

Վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78 880-ի, մահացածների թիվը՝ 2466-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 23 335-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter