HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աշոտ Մելքոնյան. «Գիտությունների ակադեմիան այն կառույցն է, որտեղ գիտնականը գիտական արդյունք է տալիս»

Գիտահետազոտական ինստիտուտների արած դիտողությունները ներկայացված չեն «Բարձրագույն կրթության մասին օրենքի» նախագծում:

Այս մասին «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

«Այս նախագծով պարզ չէ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի հարցը: Պարո՛ն Մարտիրոսյան, ես կցանկանայի, որ Ձեր ելույթում անդրադառնայիք, թե ակադեմիայի նախագահությունն ինչով է խոչընդոտում մեր աշխատանքին»,- ասաց նա՝ դիմելով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:

«Ես էսպես եմ հասկանում՝ ԳԱԱ նախագահությունը և բաժանմունքներն այն կամուրջն են, որոնց միջոցով կարողանում ենք միջգիտակարգային աշխատանքներ իրականացնել»,-ասաց Մելքոնյանը:

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է գիտահետազոտական ինստիտուտների ինքնավարությունը ավելացնել, որին երկու ձեռքով կողմ է:

«Բայց եթե բուհերի կառավարման խորհուրդներում 6-6-ի տարբերակ կա՝ իշխանությունները վեցին են նշանակում, վեցը՝ բուհի նախաձեռնությամբ է նշանակվում, ապա գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար նշանակվում է կառավարման խորհրդի կողմից, որի հինգ անդամները Կառավարության կողմից են նշանակվում, չորսին առաջադրում է գիտական խորհուրդը, ու նման պայմաններում խոսել ինքնավարության մասին անհնար է»,- ասաց նա:

«Խոսվում է այն մասին, որ Գիտությունների ակադեմիան խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է, բայց գիտությունների ակադեմիան եվրոպական համակարգ է, որը ուշ միջնադարում ձևավորվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, որից անցել է Ռուսաստանին, ապա Խորհրդային Միությանը, այնուհետև Հայաստանին: Գիտությունների ակադեմիան այն կառույցն է, որտեղ գիտնականը գիտական արդյունք է տալիս, որովհետև դասավանդման բեռից ազատված է, զբաղվում է գիտությամբ: Ակադեմիական ինստիտուտները եթե միացնենք բուհերին, կհայտնվենք Ղազախստանի ու Վրաստանի վիճակում»,- նշեց Մելքոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter