HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից դեպի Իրան թռիչքները մասնակի կսահմանափակվեն

Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուք իր էջում տեղեկացնում է, որ այս շաբաթվա ընթացքում դեպի Իրան կունենան երկու թռիչք, որից հետո թռիչքները մասնակի կսահամանափակվեն։ 

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, ուստի տեղեացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- նշված է «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուք էջում։  

Հիշեցնենք, որ դեպի Իրան թռիչքների սահմանափակման մասին ավելի վաղ հայտարարություն է տարածել նաեւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter