HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

Fintech360 –ում բանկերի,  դրամական փոխանցումների և վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե ինչպես նոր տեխնոլոգիաները կօգնեն բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը: 

Օրակարգի կարևոր թեմաներն են՝

  • Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները ,

  • Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը սուրմրցակցային պայմաններում,

  • Big Data-ն ֆինանսական մարքեթինգում,
  • Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը,

  • Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում,

  • RegTech և համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում,

  • Կարգավորում և նորարարական տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում:

Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակվել փորձով, ընդլայնել գործարար կապերի շրջանակը և ձեռքբերել նոր գործընկերներ:

Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Մասնակիցները սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգ, այլև անմոռանալի մշակութային ծրագիր: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան և Սևանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով:

Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և և գրանցվելու համար այցելեք հետևյալ հղումով:

 

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter